Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
05.12.2025 | 22:00
Ողորմած Տեր,
Այս նոր օրը սկսում եմ Քեզ հետ։
Մի՛ թող իմ հոգին հեռանա աղոթքից,
Քո շնորհով լցրու իմ յուրաքանչյուր պահը։
Սովորեցրու սիրով անել անգամ ամենափոքր գործը,
Եվ պահի՛ր սիրտս մաքուր ու խոնարհ։
Օգնիր չդատել և չվիրավորել դիմացինիս,
Քանզի դա Քո Սուրբ կամքից դուրս է,
Այլ շնորհիր, որ խաղաղություն ու ուրախություն փոխանցեմ շրջապատիս։
Քեզ եմ հանձնում օրս, Տե՛ր,
Եվ խնդրում եմ՝ առաջնորդի՛ր ինձ դեպի ճշմարիտ լույսը և պահիր ինձ Սուրբ Խաչիդ Նշանով։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ