2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Ֆրիկին

Ֆրիկին
03.04.2026 | 14:12

Հե՛յ, տարաբախտ թափառ պոետ,

պանտուխտ պոետ վշտահույզ,

կռի՛վ տվիր աշխարհքի հետ`

բողոք հղիր անթաքու՛յց:

Հավետ անցել` հող ես դարձել,

բայց խռովքդ չմարե՛ց.

անապատներ ծարավ հատած

ցուպդ ի՛մ մոտ հայտնվեց:

Որքան եմ այն փորձել նետել

կամ էլ թաքցնել անհասցե,

բումերանգվել` ետ է եկել,

կա՜մ լինելս չի հարցրել։

Ոչ մետաղ է ու ոչ էլ` փայտ,

ոչ ճկվում է, ոչ ջարդվում.

ձուլածո է նյութով անհայտ,

Աստծո մա՞տն է անհատնում:

Արդ կանգնել եմ ճամփակեսին`

կրկին զինյալ քո ցուպով,

էլ աշխարհի ո՞ր երեսին

ակունք փնտրեմ ջինջ ումպով:

Հայրենքում ապականել,

ոչ երազ կա, ոչ էլ սեր.

մեզ վաղուց են հաշվից հանել`

պոետներիս անընտե՛լ։

Հե՛յ, տարաբախտ թափառ պոետ,

պանդուխտ պոետ վշտահույզ,

դու կիմանաս` կա՞ արահետ,

դարձիս համար կա՞ էլ հույս...

13. 04. 2013 թ.,

Աստուրան

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ