Հունվարի 9-ին թուրքական տեղեկատվական հարթակում տարածվել էին տեղեկություններ, որ Թուրքիան հետախուզական տվյալների տրամադրման և այլ օժանդակության միջոցով օգնել է Իրանի իշխանություններին կանխել քրդական զինված խմբավորումների մուտքը Իրան:
Մասնավորապես նշվում է, որ «Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տրամադրած տվյալների շնորհիվ խափանվել է PKK «ահաբեկիչների»՝ Իրան ներխուժելու փորձը:
PJAK-ի գրոհայինների մի մեծ խումբ գիշերը փորձել է Իրաքից անցնել Իրան: Թուրքական MİT հետախուզությունը հետևել է գրոհայինների տեղաշարժին և հետախուզական տեղեկատվությունը կիսել իրանական անվտանգության մարմինների հետ:
Այնուհետեւ ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ուժերը գործողություն են իրականացրել և ոչնչացրել PJAK-ի գրոհայիններին Իլամ և Քերմանշահ նահանգներում»:
Սա օրինակ է քաղաքական ռեալիզմի` նույնիսկ գեոպոլիտիկ հակառակորդները որոշակի հարցերում համագործակցում են, իսկ որոշակի հարցերում` մրցակցում:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ