«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Հաճախ մարդկանց դիրքն ու շարժուձևը ավելի շատ բան են ասում, քան՝ խոսքերը

Հաճախ մարդկանց դիրքն ու շարժուձևը ավելի շատ բան են ասում, քան՝ խոսքերը
01.09.2026 | 14:16

Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն լավ է տիրապետում body language-ի՝ մարմնի լեզվի հմտություններին, այլև ունի սուլթանական հոգեբանություն և, այլոց հետ հարաբերվելիս, իրեն պահում է հենց այդ դիրքից։

Տեսեք նրա արհամարհանքով հայացքը և փռված, ոտքերը չռված դիրքը։

Չկարծեք, թե դա անդաստիարակության նշան է։ Էրդողանը այդկերպ իր անհարգալից վերաբերմունքը, ցինիզմը և հեգնանքն է ցույց տալիս Ռուսաստանի և Բելառուսի նախագահների նկատմամբ։

Ավելի պարզ ասած՝ ոտքերի այդ բաց դիրքով Էրդողանը ցույց է տալիս, որ Պուտինն ու Լուկաշենկոն իր համար այդ արժեքն ունեն։ Այդպես ոչ մի բարոյական մարդ չի անում, եթե հատուկ չի ընդգծում իր վերաբերմունքը։ Դա հենց մարմնի լեզվի հոգեբանական արտահայտություն է, որի վրա աշխատում են բազմաթիվ մասնագետներ։

Եթե Պուտինը փորձում է հավասարի կեցվածք պահել, ապա Լուկաշենկոն իր դիրքով և ձեռքերով ինքնաբերաբար հայտնվում է ենթակայի և ստորադասի, նվաստի վիճակում։

Լուկաշենկոյի նման այդպիսի կուզիկացած ու ձեռքերով փակված, խեղճուկրակ դիրքով է լինում նաև Նիկոլ Փաշինյանը, երբ հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ։

Հաճախ մարդկանց դիրքերը և շարժուձևը ավելի շատ բան են ասում, քան խոսքերը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ