Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում...
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար». այս հայտարարությունը երեկ արել է Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, սա զուգահեռվել է Ադրբեջանի ու Թուրքիայի համար փաստաբանությամբ, բայց դա դեռ մի կողմ...
Հայաթափված Արցախ տարբեր երկրների դիվանագետների, մասնավորապես՝ եվրոպացի դիվանագետների վերջին խայտառակ այցը նշանավորում է հակահայկական քաղաքականության մի նոր՝ կազմակերպված փուլի սկիզբ, որը միտված է միջազգային մակարդակով արցախահայության հայրենազրկման արդյունքների աստիճանական օրինականացմանն ու լեգիտիմացմանը...
Առաջին հայացքից ճանապարհը ճանապարհ է։ Երկաթուղին՝ երկաթուղի, էլեկտրագիծը՝ էլեկտրագիծ, օպտիկամանրաթելային մալուխը՝ պարզապես կապի միջոց։ Բայց ժամանակակից աշխարհում այդպես չէ...
2026 թ. սեպտեմբերին 58 երկրի 150 դիվանագետներ այցելեցին Արցախ՝ Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք։ Նրանք հիանում էին նոր ճանապարհներով ու շինարարությամբ...
Հայ ժողովրդի պատմությունն են ջնջում, նրա մշակույթն են յուրացնում, նրա վանքերն են ուրիշի պատմության մեջ տեղափոխում։
Բայց, կարծես, դրանով չեն սահմանափակվում...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...