Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանում ոչ ոք 3-րդ անգամ չի հաղթել համապետական ընտրություններում

Հայաստանում ոչ ոք 3-րդ անգամ չի հաղթել համապետական ընտրություններում
31.05.2026 | 15:20

Երեկ փողոցում իմ ծանոթ, 70-նն անց բարձրագույն կրթությամբ տղամարդը, ով նույնիսկ գրքեր է խմբագրել, ասաց, որ Կիրանցից ոչ մի մետր հող չի հանձնվել Ադրբեջանին: Հարցրի՝ երբևէ եղե՞լ ես Կիրանցում, հո գիտես, որ ես Տավուշից եմ, փաստերով եմ գրում Կիրանցի հանձնված հողերի մասին։ Մարդը իշխանության գեբելսյան քարոզչության տիպիկ զոհերից է։ Նմանները շատ են, իշխանության քարոզչության հոպոպի փոշին՝ գլխներին, բանականության և խղճի մնացորդները կորցրած։ Չնայած նմանների մեծաթիվ լինելուն, Փաշինյանը և ՔՊ-ն պարտվելու են հունիսի 7-ի ընտրություններում։ Չի կարող հայ ազգի մեծամասնությունը ստախոս, անհայրենիք, փողի համար սրբություններ ուրացող լինել։ ՔՊ-ն 3-րդ անգամ է քվե խնդրում, սակայն 3-րդ անգամ Հայաստանում ոչ ոք չի հաղթել համապետական ընտրություններում; 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ն ստացավ 660 հազար քվե, հիմա դրա կեսն է ստանալու։ Մարդիկ հոգնել են նրա անվերջ ստերից, ղժղժ ձայնից, պատասխանատվությունը և մեղքերն ուրիշների՝ «նախկինների», Ռուսաստանի, ընդդիմության վրա գցելուց։ 3-ը մեծ է 1-ից, ընդդիմադիր 3 ուժերը հաղթելու են ընտրություններում։ Պետք է պատրաստ լինել հունիսի 8-ին միասնաբար տեր կանգնելու հաղթանակին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5837

Մեկնաբանություններ