Կեղծ բարեպաշտ «քրիստոնյանե՛ր», գոնե դուք լռե՛ք, վա՛յ ձեզ կույրեր, որ չարը բարի եք անվանում (Ես. 5:20): Զազրելի է կարդալ ձեր «անմեղսունակ» գրառումները: Դուք մեղսակից եք բոլոր ապագա աղետներին ու պատուհասներին:
Գնացե՛ք բացեք Գրքերը և կարդացե՛ք Կորխի, Դաթանի և Աբիրոնի պատմությունը (Թվեր 16):
Ժամանակը կգա և.
«Դուք կը դառնաք եւ կը տեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ» (Մաղ. 3:18):
Սակայն, դուք կլինեք Կորխի ու Դաթանի կողքը հավաքվածների շարքերում:
Ցավում եմ, բայց դուք ձեր ընտրությունը կատարեցիք, մոլորվածնե՛ր, քանի որ չընդունեցիք ճշմարտության սերը (Բ Թես. 2:10):
Սամվել դպիր Գրիգորյան