ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են...
Պսևդոժողովրդավարությունը փոխակերպվում է ավտորիտարիզմի այն ժամանակ, երբ ռեժիմը օրենքները հարմարեցնում է իրեն՝ լռեցնելու ընդդիմությանը, անհամաձայններին և բողոքի ձայն բաձրացնողներին...
Սա Արմինե Մելիքսեթյանն է, ով կալանքի սանկցիա տվեց ու դատապարտեց առողջական ծանր խնդիրներ ունեցող Միքայել սրբազանին՝ մերժելով տնային կալանքը, մերժելով նաեւ գրավը...
Բոլոր խելացի, կրթված, հայրենասեր հայերն իրենց պետք է տրամադրեն, որ առջևում ծանր, հոգեմաշ 6 ամիս է մեզ սպասվում: Մեզ պետք են պինդ առողջություն, երկաթե նյարդեր, անսպառ համբերություն և պայքարի մեծ կամք...
Նայեցի և լսեցի, աշխարհի ամենահայտնի ազգակցիս, մեծագույն Հայի` Հենրիկ Մխիթարյանի հարցազրույցը իր նորընծա գրքի առիթով և զգացի` հայրենիքից հեռու անգամ որքան Հայ, ինչքան Մարդ է նա և ինչքան Հայրենիքներ կան նրա ջերմ սրտում...
Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից սանձազերծված, հրեշավոր կեղծիքներով, զրպարտություններով, վայրահաչությամբ ուղեկցվող պատերազմը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և այլ հոգևորականների դեմ չէ միայն, այլ նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, սովորաբար տոնվում է ամպագոռգոռ հայտարարություններով և համընդհանուր արժեքների մասին հնչեցված կենացներով...
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ հստակորեն նշվում էր, թե «նախարարությունը մտահոգիչ է համարում ԵՄ և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում Բրյուսելում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը»...
Սկսել եմ վերընթերցել Զբիգնև Բժեզինսկու «Ռազմավարական տեսլականը»։ Ու էստեղ պետությունների ուժի ընկալման ժամանակակից նարատիվներից մեկը հենց Բժեզինսկին կոտրում է...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...