«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Կարտաքսվեն Թուրքիայից

Կարտաքսվեն Թուրքիայից
18.07.2026 | 11:05

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստան կարտաքսեն Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար բերման ենթարկված ամուսիններ Վիկտորյա և Իգոր Ֆիլոնովներին։

Այդ մասին «РИА Новости.»-ին հայտնել են Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

Այժմ զույգը գտնվում է դեպորտացիոն կենտրոնում, նրանց արտաքսման հարցով զբաղվում է Միգրացիոն հարցերով վարչությունը:

РИА Новости

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ