Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Արցախ, իմ Տուն

Արցախ, իմ Տուն
03.06.2026 | 10:55

Իր 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել հազարամյակների ընթացքում բոլոր արհավիրքներին դիմակայած ու կանգուն մնացած պատմական հայրենիք Արցախը։

12 քաղաք,

274 գյուղ,

11 450 բնակարան,

60 գործարան,

15 ձեռնարկություն,

400 միջնադարյան գերեզմանատուն,

25 թանգարան,

37 հիդրոէլեկտրակայան,

48 հանք,

4 ջրամբար,

ավելի քան 5 000 մշակութային հուշարձան,

232 դպրոց,

4 համալսարան,

7 քոլեջ,

5 մարզադաշտ,

11 մարզադպրոց

11 հիվանդանոց

385 եկեղեցի

60 վանք

3 միլիարդ դոլարի զենք

Ընդհանուր առմամբ 100 միլիարդ դոլարի գույք

120 000 մարդ մնացել է անօթևան

Դեռևս պարզ չէ, թե ինչ կմնա Հայաստանից։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 12276

Մեկնաբանություններ