ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Երբ կշեռքի նժարը կթեքվի բարոյական արժեքների կողմը

Երբ կշեռքի նժարը կթեքվի բարոյական արժեքների կողմը
25.05.2025 | 16:00

Ըստ իս՝ անբարոյականությունը տիեզերական մասշտաբների է հասնում այն ժամանակ, երբ փորձում ես զրոյացնել, արժեզրկել նվիրյալ մարդկանց սխրանքը, նրանց թափած արյունը, այն մեծ և նվիրական զոհողությունը, այն գերադրական աստիճանի հերոսությունը, որ մատուցվել է հաղթանակի համար, արժանապատիվ հայրենիք ունենալու համար: Բարոյական արժեքները հարատև են, իսկ այ անբարոյականությունը մերթընդմերթ նորաձև է դառնում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հասարակությանը խաբելով, մանիպուլացնելով կոտրում են նրա մեջ բարոյական արժեքների ճիշտ ընկալումն, ու իրենց համար այդ նպաստավոր պայմաններում առաջին պլան են գալիս տիեզերական մասշտաբների անբարոյականները: Առաջին պլան են գալիս, սկսում են թելադրել, իշխել, ապականել, արժեզրկել: Նրանք երբեք կանգ չեն առնում, որովհետև անբարոյականությունը թմրանյութի պես է: Որքան շատ են ընկղմվում դրա մեջ, այնքան պահանջն ու չափաբաժինը շատանում է: Անբարոյական մարդիկ պարտադիր քարոզում են անբարոյականությունը, նրանք ամեն գնով ցանկանում են որքան հնարավոր է շատ մարդու դարձնել իրենց նման: Դա իրենց կարևորագույն խնդիրն է, որովհետև բարոյական հասարակություններում վտարանդու կարգավիճակ են ունենում: Այդ ամենը տևում է այնքան ժամանակ, մինչև ի հայտ չեն գալիս մարդիկ, որոնք պատրաստ են լինում կռիվ տալ բարոյական արժեքների համար: Նման մարդիկ միավորվում են, ուժ են դառնում և կշեռքի նժարը թեքում են բարոյական արժեքների կողմը: Դա բարդագույն խնդիր է, և վճռականությունը նույնպես պետք է հասնի տիեզերական մասշտաբների: Որովհետև հակառակորդը շատ հզոր է, հակառակորդը չարն է, որը խորը արմատներ ունի: Ես չգիտեմ, թե մեզ երբ կհաջողվի կշեռքի նժարը թեքել, բայց գիտեմ, որ եթե յուրաքանչյուրդ գոնե մեկ մարդու կարողանաք հանել անբարոյականության քարոզի ճիրաններից, կարող եք դա համարել փոքրիկ հաղթանակ՝ մեծ պատերազմում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4783

Մեկնաբանություններ