Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Կապույտ մեղեդի ջութակի համար

Կապույտ մեղեդի ջութակի համար
26.05.2025 | 10:28

(հատված)

Սա չի գրվել մ.թ.ա. անհետացած ժողովրդի մասին, սա գրվել է մեր օրերում մեր երկրի մասին:

Շուրջս խանութներ,

դուրս եկող կանայք` լիքը ձեռքերով.

գոհ են, խաղաղ հայացքներ,

և մանուկներ` փուչիկներով գույնզգույն:

Գարեջուր, չիփս ու թղթախաղ

տաղավարներում,

զբոսանք, ժամանց.

զառն է գլորվում նարդու տախտակին`

գրազ ու փողով,

թե ով է կրակը վառելու

կրված խորովածի:

Այդպես իջնում են օրերը`

զվարթ, տոնական,

մեր թափված արյան,

անթաղ զոհերի

և կորցրած երկրի քանդուավերի վրա`

դեռ թարմ ու տաք տնքացող:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ