-
31.05.2012|
13:57
Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև կարիքավոր երեխաների և մանկատան սաների:
-
31.05.2012|
03:31
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ իր շքախմբի հետ:
-
31.05.2012|
03:16
Ղազախստանի հարավարևելյան սահմանին 13 սահմանապահ է զոհվել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զինվորականների մահվան պատճառ է դարձել հրդեհը: Քննարկվում է նաև սահմանային պահակախմբի վրա հարձակման վարկածը:
-
31.05.2012|
02:58
Մայիսի 30-ին, ժամը 17.17-ին, սելավահոսքի հետ եկած քարերի ու տիղմի հետևանքով անանցանելի էր դարձել «ՈՒրցաձոր-Խոսրով» պետարգելոցին հարող ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրանոց հատվածը` պատճառ դառնալով 8 ավտոմեքենայի արգելափակման:
-
30.05.2012|
05:20
Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
-
30.05.2012|
03:27
«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլևս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը:
-
30.05.2012|
01:13
Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել:
-
29.05.2012|
04:17
Իտալիայի հյուսիս-արևելքում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մահացել է 6 մարդ, ևս մի քանիսը գտնվում են փլատակների տակ: Աղետը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9.00-ին:
-
28.05.2012|
01:42
Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են: Քանդելու համար «հարմար» ժամանակ են ընտրել՝ կիրակի և տոն օրերը:
Նշենք, որ շուկան պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
-
28.05.2012|
00:12
Այսօր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը ցնցել է տեղի ժամանակով 02.07-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ հարավ-արևելք։