Այս հեքիաթը մերը չեղավ,
Այս հեքիաթում մենք տեղ չունենք,
Ու պատմողն էլ ղախպա եղավ,
Պատմեց, թե ոնց պիտ կոտորվենք:
Մենք մնացինք հեքիաթ լսող,
Առանց հեքիաթ էլ չենք քնում,
Հեքիաթն՝ օտար, պատմողը՝ գող,
Որ հեքիաթն է մեր գողանում:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ