Իշխանությունների կողմից շատ է շահարկվում պետության կարևորությունը, նույնիսկ վարչապետ կոչեցյալը, մշտապես, հատուկ իր համար շինված պուճուր Հայաստան է պահում, որը տեղի-անտեղի ջեբից հանում ու սրաժնրա աչքն է կոխում: Նա չգիտի, շատ բան չգիտի, բայց և չգիտի ամենակարևորը.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀՈՂՆ Է, ՀՈՂԸ, որ իր կամոք և ուրիշի պարտադրանքով շագրենի կաշվի նման գնալով կծկվում է։
Վաղը գրպանը դատարկ կմնա, որովհետև չի լինի թեկուզ և այն Հայաստանը, որ տեղավորվում էր ինչ-որ մեկի գրպանում։
Իրական Հայաստանը գտնվում է սրտի մեջ։
Սրանք մեր սիրտը կոտրեցին, մարելով մեր մեծ երազը, որի մեջ անգամ չէր տեղավորվում ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
26.04.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ