ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Նահատակվածները»

«Նահատակվածները»
04.12.2024 | 14:37

- Աղջի Անթառամ, դու ե՞րբ ես նահատակվել:

- Ի՜, բերանդ խերով բաց, Ջուլիկ, էս ի՞նչ ես ասում:

- Բա դու չլսեցի՞ր, որ մեր փրգիչն ասեց՝ մենք ազգ-նահատակ ենք:

- Հա, դե եթե փրգիչն ա ասել, ուրեմն մի բան գիտի, էլի:

- Ուղղակի չեմ իմանում, հիմա մեզ որ հարցնեն՝ բա ե՞րբ եք նահատակվել, ի՞նչ պիտի պատասխանենք:

- Դե, երևի 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո: Մինչև էդ թալանչի նախկինները չէին թողում:

- Լավ ասեցիր, լսի, տենց էլ կասենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5460

Մեկնաբանություններ