«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Շնորհավորում եմ, նախագահ Ալիև»

«Շնորհավորում եմ, նախագահ Ալիև»
12.08.2025 | 16:12

Սա ես չեմ ասում, սա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում «Խաղաղության հռչակագիր» ստորագրելու արաարողության ժամանակ։ Չշնորհավորեր, բա ի՞նչ աներ, վերջապես իրականացրեց Իլհամի կարևորագույն երազանքը՝ բացեց «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ Ադրբեջանի երկարավիզ ուղտը, փոխադարձ շնորհավորանքի փոխարեն, հայտարարել է. «Հայաստանը դեռ տնային աշխատանք ունի կատարելու»։ Ու դա այնպես է հայտարարում, կասես ինքը՝ Իլհամը, ուսուցիչն է, Նիկոլը՝ յոթ տարի նույն դասարանում մնացած աշակերտ, որը դեռ քննություն պիտի հանձնի, այն է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ապահովել 300 000 ադրբեջանցիների անվտանգ բնակեցումը Հայաստանում:

Հարցնեմ իմ այն հայրենակիցներին, որոնք քանի օր է արդեն ցնծագին հրճվում են, միմյանց շնորհավորում. չե՞ք ասի՝ էդ ի՞նչ պատմական հաջողության համար եք այդպես տրտինգ տալիս, քաղաքական հավկուրներ։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3751

Մեկնաբանություններ