Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Այս դեպքը քննության նյութ չէ միայն՝ դա հայելու մեջ նայելու պահն է

Այս դեպքը քննության նյութ չէ միայն՝ դա հայելու մեջ նայելու պահն է
03.11.2025 | 14:23

Գեղարքունիքում գտնված 3-ամյա Տիգրանի մահը միայն մի ընտանիքի ողբերգություն չէ։ Դա այն համակարգի խարանն է, որը տարիներ շարունակ չի տեսնում աղքատության, անօգնականության ու հոգեբանական ճնշման տակ ապրող ընտանիքներին։

Տիգրանի ընտանիքը բազմազավակ էր, ապրում էր ծանր սոցիալական պայմաններում։ Օգնություն ստացել էին համայնքից, բայց ոչ կյանք փոխող աջակցություն, այլ ձևական «նպաստ», որը չի փրկում ոչ մի երեխայի ճակատագիր։

Հիմա շրջանառվում է սարսափելի վարկած, թե գուցե հայրն է խեղդել որդուն։ Դա իրականություն է, թե սխալ ենթադրություն՝ դեռ պետք է պարզի քննությունը։ Բայց մի բան ակնհայտ է՝ նույնիսկ եթե դա էր տեղի ունեցել, այդ հորը վաղուց պետք է տեսներ սոցիալական ծառայությունը, հոգեբանը, համայնքը, պետությունը։

Երեխան չպետք է դառնա հայրական հուսահատության զոհ։

Երբ համակարգը չի տեսնում, չի լսում, չի հոգում՝ անգրագետ ծնողները կորցնում են մարդկային դիմադրությունը, առաջ է գալիս կենդանական բնազդը: Իսկ այդ պահին պետությունը լուռ է՝ զբաղված պաշտոնական թվերով, «նպաստների համակարգով» ու «վերահսկողությամբ», որը գոյություն ունի միայն թղթերի վրա։

Տիգրանի մահը պետության անգործության դատավճիռն է։

Այս դեպքը քննության նյութ չէ միայն՝ դա հայելու մեջ նայելու պահն է։

Այստեղ մեղավորը միայն կոնկրետ մարդը չէ, այլ մի ամբողջ պետություն, որը տարիներով չի կառուցում պաշտպանական համակարգ, այլ ձևացնում է, թե ունի այն։

Երբ երեխայի կյանքը դառնում է վիճակագրություն, իսկ աղքատ ընտանիքի ճիչը՝ վարչական ձևաթուղթ,

ապա սպանությունը տեղի է ունենում ոչ թե մի տանը, այլ ամբողջ երկրում՝ մեր աչքի առաջ։

Փոքրիկ Տիգրանը չպետք է մեռներ։

Բայց նա մեռավ, որովհետև պետությունը վաղուց է մահացած իր ներսում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ