ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են հերթական անգամ կեղծել ընտրությունները

Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են հերթական անգամ կեղծել ընտրությունները
02.10.2025 | 10:17

Ի գիտություն նաև նրանց, ովքեր դեռ հույսեր ունեն իշխանությունը սահմանադրական ճանապարհով փոխելու

Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը) պատրաստվում են հերթական անգամ կեղծել ընտրությունները: Հարկ կա՞ բացատրելու, թե կեղծելու գործում որքան կարևոր են քաղաքացիների կեղծ անձնագրերը… Ով ով, բայց Նիկոլը և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, կարծում ենք, չունեն այդ բացատրության կարիքը, քանի որ պատկերացնում են կամ կարող են պատկերացնել, թե խոսքն ինչի մասին է:

Օրերս վրաց մաքսավորների կողմից սկանդալային բացահայտում է կատարվել թուրք- վրացական սահմանին. բացահայտվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր, ընդ որում նաև՝ հայկական անուն- ազգանուններով: Առանձնապես չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ հայերի անուն- ազգանուններով կեղծ անձնագրերը կամ դրանց մի մասը նախատեսված էին հենց Հայաստանի քաղաքացիների (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ ընտրողների) և ընտրությունների կեղծման համար, որոնք այս մի «տրանշով» բարեբախտաբար տեղ չհասան: Այս ենթադրության համար բավարար հիմքեր ունենք:

Առայժմ դեռ չկա պաշտոնական տեղեկություն այն մասին, թե վերոնշյալ կեղծ անձնագրերը որտեղ են պատրաստվել, հայտնի է միայն, որ Թուրքիայից է փորձ արվել դրանք անցկացնել Վրաստան: Այնուհանդերձ, գրեթե համոզված ենք, որ դրանք պատրաստվել են Թուրքիայում՝ հաշվի առնելով ինչպես Թուրքիայի զարգացածության մակարդակն ու պոլիգրաֆիական կարողություններն այնպիսի կեղծ անձնագրեր պատրաստելու համար, որոնք հնարավոր չէ հայտնաբերել նույնիսկ սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով, այնպես էլ այն հանգամանքը, որ Նիկոլ հայադավի և իր ոհմակի հակահայ գործունեությունը խիստ ձեռնտու է Հայաստանի և հայերիս արտքին թշնամի Թուրքիային ու նրա նախագահ Էրդողանին, որոնք նրանց հակահայ քայլերի յուրօրինակ խրախուսողը, աջակիցը, հովանավորը և, ըստ էության, նաև թելադրողը կամ պահանջատերն են: Մասիսը վկա…

Այո՛, ոչ միայն Ալիևին, նաև Էրդողանին է ձեռնտու Հայաստանում Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության վերարտադրությունը թեկուզ կեղծ անձնագրերով և այլ մեթոդներով ընտրությունները կեղծելով:

«Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր,- «Ֆեյսբուք»- ի իր էջում վերոնշյալ բացահայտման առնչությամբ գրելէ նշված սոցիալական ցանցի օգտատերերից Գևորգ Դանիելյանը:- Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից, բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։

Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք։ Նախ, խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին, իրական ծավալների մասին չգիտենք։ Վերջապես, այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում՝ ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում՝ ընտրություններում…. »:

Այո, այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը (ընդգծում ենք՝ կեղծումը հնարավոր չէ հայտնաբերել նույնիսկ սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով) կարող են գործադրվել ցանկացած ոլորտում: Սա նշանակում է նաև, որ Հայաստանի և հայերիս թշնամի, Նիկոլ հայադավի բարեկամ Թուրքիան կարող է այդպիսի բարձրորակ կեղծմամբ անձնագրերով ապահովել իր և Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների, գործակալների, հետախույզների, իսկ երբ անհրաժեշտ կամ պահը հասունացած համարի, նաև թուրքական «Գորշ գայլեր» արմատական, ազգայնամոլական (թուրքերի պարագայում՝ ցեղամոլական) և ահաբեկչական կազմակերպության անդամների, ադրբեջանական «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի ծառայողների, ահաբեկիչների և խափանարարների աննկատ և անարգել մուտքը Հայաստան:

Եթե Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածն իսկապես ազգային անվտանգության ծառայություն լիներ և ոչ թե՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն, ապա իր աշխատակիցներին անմիջապես գործուղելով Վրաստան, տեղի մաքսավորների և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին կպարզեր, թե ովքեր են հայերի անուն- ազգանուններով վերոնշյալ կեղծ անձնագրերի պատվիրատուները, պատրաստողները, ովքեր պետք է լինեին դրանց իրական ստացողները և ինչ նպատակով պետք է օգտագործեին, նույնն է, թե ինչ նպատակով են կեղծվել անձնագրերը: Սակայն քանի դեռ Հայաստանում Նիկոլ հայադավի իշխանությունն է, նման «հրաշքների» դժվար է սպասել:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ այստեղ

Դիտվել է՝ 5740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ