Արագացված եղանակով` 1.75-ով, ինքնակեղեքմանբ լսեցի ելույթը:
Ո՛չ մի խոսք` Սարդարապատից, հոգին թունդ հանող նրա հերոսամարտից: Ասում է` մեր բանակը բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությանն է ծառայում և մարտական գործողություններ կիրականացնի այն ժամանակ, երբ վտանգ լինի այդ տարածքի նկատմամբ:
Փաստորեն Սև լիճը, Տավուշը, Ջերմուկը և երևի ինձ դեռ անհայտ հայկական վայրեր դուրս են ՀՀ ինքնիշխան տարածքից...
Մայիսի 28-ը մեր իրակա՛ն անկախության օրն է: «Հանրապետության օր» վերակոչումը շատ ձեռնտու է սրանց համար հատկապես այսօր:
Սա ոչ թե տոնական ելույթ էր, այլ քարոզարշավի բաղադրիչ, որ անպայման կունենա իր թմրեցնող ազդեցությունը:
Դավիթ Գյուլզադյան