Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Մեկնաբանություններ իրարամերժ դիրքերից

Մեկնաբանություններ իրարամերժ դիրքերից
27.05.2025 | 13:00

Հանրային իշխանության տարբեր պատասխանատուներ ադրբեջանական պահանջները, հատկապես, Սահմանադրության առնչությամբ, մեկնաբանում են իրարամերժ դիրքերից՝ մի դիրքորոշման համաձայն, դրանք գուցե պատրվակ են խաղաղության պայմանագրից խույս տալու համար, մեկ այլ դիրքորոշմամբ այդ պահանջները որակվում են իբրև անկեղծ:

Այս պլյուրալիզմը, մեղմ ասած, ողջունելի չէ, այն անգամ չի կարող մեղմել լարվածությունը ներքին լսարանում: Իրականում Հայաստանի Սահմանադրությունը ի սկզբանե չի ներառել և չէր էլ կարող ներառել որևէ պետության տարածքային ամբողջականությունը խաթարելուն վերաբերող դրույթ:

Իսկ թյուրըմբռնման համար պարարտ հող են եղել սիրողական իրավիճակային դատողությունները. վերջապես հարկ է համարժեք ընկալել, որ Սահմանադրությամբ ընդամենը ամրագրված էր ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու միջազգային պարտավորությունը, ինչը նույնությամբ սահմանված է հենց Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրով. «... ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ»:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3217

Մեկնաբանություններ