ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում

Իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում
28.08.2025 | 14:48

44-օրյա պատերազմի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն` տարբեր օպերացիաների նախապատրաստումից մինչև մարդկային ողբերգության տարբեր դրվագներ:

Մինչև այս պահը իշխանությունը պատերազմի թեման օգտագործում է քաղաքական շահարկումների, դրա կեղծ պատճառահետևանքային կապի և մարդկանց ընտրովի պատժի ենթարկելու համատեքստում:

Օրինակ` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ով պատերազմի վերջին 11 օրն է ղեկավարել մարտերը, 3 տարի է կալանքի տակ է, իսկ դատավարության վերջը դեռ չի երևում:

ՊԲ-ն մինչև պատերազմ և պատերազմի 33 օրերը ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը դատական գործընթացների մեջ է, սակայն մեկ օր չի նստել:

Արզումանյանից հետո ՊԲ հրամանատար նշանակված և մինչև 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիա պաշտոնավարած Կամո Վարդանյանը ներկայումս ԳՇ պետի խորհրդականն է ու այդքանը:

Ես էլ չեմ պատրաստվում ինչ-որ մեկին դատավորի դիրքերից դատավճիռ կայացնել, առավել ևս` բանտ կամ մահապատիժ մաղթել, սակայն անարդարությունների դրսևորումները հատկապես զինվորականների նկատմամբ կրկնակի մտահոգիչ են:

Այնպես չէ, որ փաշինյանական դատարաններից կամ նրա վկայակոչած «վնգստացող» դատավորներից սպասելիք կա, սակայն ակնհայտ է, որ իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում, ով ըստ կոնկրետ իրավիճակի պետք է` դատվում է, մյուսները հերոսացվում կամ ուղղակի լռեցվում են:

Ամենաանընդունելին այն է, որ գործող և նախկին բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը մինչև հիմա ո´չ հրապարակային խոսել է պատերազմական գործողությունների առանցքային դրվագների մասին, ո´չ էլ պաշտպանել են տարբեր հարվածներից այն անձանց, ովքեր իրենց հրամաններով մարտի են նետվել, հայրենիք պաշտպանել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5163

Մեկնաբանություններ