Եթե իշխանության գլխին Նժդեհ չի կանգնած, կամ Նժդեհի նման մեկը, թեկուզ և անվտանգության երաշխիքներով օժտված արդի օրինապահ վարչակարգ, ապա Հայաստանի անկախությունը ոչ թե ժողովրդի համար է, այլ իշխանավորի, որ ազատ ու անկախ թալանի ու կողոպտի, երկրի նկատմամբ վարվի այնպես ինչպես քեֆը կուզի և կբարեհաճի, նույնը սահմանների նկատմամբ, առանց որևէ մեկի հաշվետու լինելու...
Նման անկախությունը իշխանավորինն է և ոչ ժողովրդինը, առավել ևս պետությանը։
Մոտովրապես այնպիսի վարչակարգ` ինչպիսին այժմ գոյություն ունի Հայաստանում։
Եվ դեռ ասում են, Հայրենիքը դա իրական պետությունն է։
Լյուդովիկոս 14-ն էլ ասում էր` պետությունը ես եմ։ Այսինքն, սիրել պետությունը, ասել կուզե` սիրել նիկոլ փաշինյանին...
Սա է արդի Հայաստանի իրական պետությունը և իրական պետության անկախությունը։
Սա պարզապես` ազատ, անկախ Հայաստանի պատրանք է և ոչ օրինավոր պետության գոյություն։
09.06.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ