Ընտանիք, որտեղ, այո՛, կային բազմաթիվ, խնդիրներ: Ընտանիք, որտեղ և՛ դրականը կար և՛ բացասականը: Ընտանիք, որտեղ կային բախումներ, հակասություններ, բայց այդ բոլորը այսպես ասած ներընտանեկան էին: Ընտանիքի, որպես ամբողջական մարմին` լինելիությունը չէր տուժում:
Ընտանիքը չէր կազմալուծվում:
Փաշինյանն ու հանցակիցները բացել են Հանրապետության` ասել է թե այդ մեծ ընտանիքի դռները` այդ ընտանիքը ոչնչացնել ցանկացողների առջև: Չտեսնել այս ամենը և հավասարության նշան դնել նախկինում եղած ինչ-ինչ բացասականի և ներկայում թշնամու առջև տան դարպասները բացելու միջև` դա արժեհամակարգային դավաճանություն է:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ