ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հազար ափսոս, Ավետի՛ք ջան

Հազար ափսոս, Ավետի՛ք ջան
16.02.2025 | 13:32

Մահացել է հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Մենք ընկերներ էինք։ Ընտանիքներով, քաղաքական, գաղափարական, բլոտի, վեճի, կռվելու, բարիշելու, բոլոր առումներով՝ ընկերներ։

Երբ ասում են՝ ազգային մարդիկ, ես առաջինը Ավետիքին եմ պատկերացնում։ Երբ ասում են՝ համամարդկային արժեքների կրողներ, էլի Ավետիքն է գալիս ցուցակի առաջին համարում։ Երբ ասում են՝ սկզբունքային, Ավետիքի օրինակը պետք է բերել։ Քաղաքացիական հասարակություն կոչվածը մեզանում բլեֆ է, բայց կան իրական քաղաքացիներ՝ Ավետիքը։

Ընկերս ծանր տարավ այս ամեն ինչը։ Գումարած՝ կրտսեր եղբոր՝ Վահանի անժամանակ մահը։

2020-ից ու հատկապես 2023-ից հետո Ավոն ինձ ասում էր՝ եթե Ղարաբաղը չկա, կոնկրետ իմ կյանքը անիմաստ եմ համարում։ Մինչև վերջին շունչը գրեց ու տանջվեց։ Բայց չհանձնվեց։

Բազմակիորեն զարգացած, համաշխարհային գրականությանը քաջածանոթ ու հումորի անկրկնելի զգացում ունեցող մեր Ավետիքը, ցավոք, մեզ այլևս անակնկալի չի բերի իր «խոխմեքով», նուրբ կամ սև հումորով, դրական մթնոլորտ չի ապահովի յուրահատուկ ծիծաղաձևով։

Ավետիքը նշանակալի դեմք էր։ Հոր՝ Ռաֆայելի արժանի զավակը։ Իշխանյանների տոհմի վառ ներկայացուցիչը, ով քաղաքացի էր իր էությամբ ու հայ՝ բոլոր բջիջներով։

Ցավակցում եմ Ավետիքի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։ Հազար ափսոս․․․

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5285

Մեկնաբանություններ