«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

«Թավշյա» անվան տակ թաքնված պրոքսի հեղաշրջմամբ սկսվեց պետականության համակարգային ապամոնտաժումը

«Թավշյա» անվան տակ թաքնված պրոքսի հեղաշրջմամբ սկսվեց պետականության համակարգային ապամոնտաժումը
23.04.2025 | 11:54

Ուղիղ 7 տարի առաջ՝ ապրիլի 23-ին, Հայաստանը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալուց որպես ինքնիշխան պետություն։ «Թավշյա» անվան տակ թաքնված պրոքսի հեղաշրջմամբ սկսվեց պետականության համակարգային ապամոնտաժումը՝ արտաքին շահերի սպասարկմամբ ներսից կազմակերպված։

Մեր բոլոր պետական ինստիտուտները՝ բանակից մինչև մշակութային քաղաքականություն, թուլացվեցին կամ ամբողջությամբ մաքրվեցին՝ նոր ռեժիմին ոչ հարմարվող մարդկանցից։ Բայց ամենաավերիչը եղավ ազգային ինքնագիտակցության և պատմական հիշողության դեմ վարվող պատերազմը։

Այսօր արդեն պաշտոնական մակարդակով սկսվել է Հայոց ցեղասպանության հարցի «վերաիմաստավորումը»՝ հարցականի տակ դնելով դրա բուն բովանդակությունն ու նպատակաուղղված մղելով մեղադրանքի սլաքը դեպի Ռուսական կայսրություն։ Սա թուրքական նարատիվների ամբողջական վերարտադրություն է։ Եվ սա տեղի է ունենում ոչ թե թուրք պաշտոնյաների, այլ Հայաստանի վարչապետ կոչվածի ու նրա թիմի շուրթերից։

Ակնարկները, թե «պետք է հասկանանք ինչ էր տեղի ունենում այն ժամանակ», թե «ցեղասպանությունը մեր օրակարգի առաջնահերթությունը չէ», կամ որ «պետք է զոհերի ցուցակ կազմել»՝ ոչ թե թյուրիմացություն են, այլ ծրագրային դիրքորոշում։ Սա խեղաթյուրված իրականություն է, որի նպատակն է քանդել մեր ինքնության հիմքերը և վերջնականապես փակել պատմական արդարության վերականգնման հեռանկարը։

Հիմա, 7 տարի անց, երբ ամեն ինչ արդեն մերկ է ու անթաքույց, հիշեք երրորդ նախագահի հրաժարականի տեքստի երեք առանցքային բառերը՝ խաղաղություն, ներդաշնակություն, տրամաբանություն։

Ահա, թե ինչ ունենք դրանցից «գետնի վրա» այսօր, խաղաղություն չկա՝ կա անպատասխան հարվածների, տարածքային կորստի և նվաստացուցիչ համաձայնությունների շղթա։ Ներդաշնակություն գոյություն չունի՝ պետության ու ժողովրդի միջև տոտալ անջրպետ է, հասարակության ներսում՝ բևեռացում։ Բացակայում է ամբողջ տրամաբանությունը՝ կա քաոս, պարզունակ պրոպագանդա և զրոյական ռազմավարական մտածողություն։

Սա է «թավշյա հեղափոխություն» կոչվածի իրական արդյունքը՝ պետականության կործանում, ազգային շահի պարտադրում դրսից, ինքնիշխանության կորստի օրինականացում ներսից։ Ոչինչ պատահական չի եղել, ու եթե չհասկանանք այդ պարզ ճշմարտությունը՝ հաջորդ տարիները կարող են նույնիսկ էսօր երանելի թվալ։ Պետք է ընդունենք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի պետականությունը զրկվել է ինքնությունից, և դրա թիվ մեկ պատասխանատուն ներսում է, ոչ թե դրսում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ