Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը։
Այս օբյեկտը միանալու է «Միջին միջանցքին», որը կապում է Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։
Նավահանգիստն արդեն ընդունել է Բաթումիից ժամանած առաջին գնացքը՝ 30 կոնտեյներներով։
Սկզբնական փուլում տերմինալը կարող է սպասարկել մինչև 100 հազար կոնտեյներ տարեկան, իսկ «նավահանգստի» կառուցման բոլոր փուլերի ավարտից հետո՝ մինչև 200 հազար։
Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տրասպորտային հաղորդակցությունների լուսանցքում, ինչը տրամաբանական է, երբ երկրի տրանսպրտային ռազմավարությունը սահմանափակվում է «խաղաղության խաչմերուկի» մասին գովազդային բուկլետով:
Վահե Դավթյան