ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սոցիոլոգները գտել են դպրոցներում սոցիալական անհավասարության պատճառները

Սոցիոլոգները գտել են դպրոցներում սոցիալական անհավասարության պատճառները
30.05.2014 | 16:09

Մեծ Բրիտանիայի սոցիոլոգները անցկացրել են հետազոտություն, որի միջոցով ապացուցել են, որ մասնագիտացված գիմնազիաների անգլիական համակարգը նպաստում է սոցիալական շերտավորման ավելացմանը: Իրենց հետազոտության մեջ նրանք վերլուծել են 1961-1983 թթ. ծնված ավելի քան 2,5 հազար մարդու եկամուտները: Գիտնականները հայտնաբերել են ամենաաղքատների և ամենահարուստների աշխատավարձերի միջև առկա անջրպետը, որոնք դաստիարակվել են հատուկ մասնագիտացված ծրագրերով գիմնազիաներում: Սովորական հանրակրթական դպրոցներում սովորած մարդկանց եկամուտների միջև սոցիոլոգները այդպիսի մեծ տարբերություն չեն բացահայտել:

Համաձայն այդ հետազոտության` հատուկ մասնագիտացված հաստատությունների շրջանավարտների ժամային վարձատրության տարբերությունը ամենահարուստների և ամենաաղքատների միջև 2009-2012 թթ. կազմել է 16,41 ֆունտ ստեռլինգ, իսկ հանրակրթական դպրոցների նախկին աշակերտների միջև ժամային վարձատրության տարբերությունը 12,33 ֆունտ ստեռլինգ է: Գիմնազիայի ամենահարուստ շրջանավարտները ժամում աշխատում են 1,31 ֆունտ ստեռլինգ ավելի, քան հանրակրթական դպրոցների շրջանավարտները:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ