23.03.2025|
10:37
Հանապազօր կյանքից հոգնած, ձանձրացած, ուժահատ ու դժկամ՝ ո՞ր մեկս գոնե մեկ անգամ չենք երազել ընկնել մի անմարդաբնակ կղզի և ապրել այնտեղ խելացնոր աշխարհից կտրված, իբրև նոր օրերի Ռոբինզոն: Օվկիանոսի ջրերը կսրբեին բոլոր կապող թելերը, ձայները, հետքերը, և կլիներ միայն կղզին, որտեղ չկան պայմանականություններ, չկան խաղարկվելիք դերեր, ներկրվող տագնապներ, արտանետվող խռովքներ: Մեր կղզին մեզ կտար երանության գերագույն դրսևորումը՝ մարմնի և հույզերի սանձարձակ ինքնավարությունը: