Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Գորշ օրեր

Գորշ օրեր
21.01.2026 | 21:59
Հունվարի 22
Մի՛ վախենա: Ե’ս Եմ քո Աստվածը. քո Ազատարա՛րը: Ամեն տեսակ չարից պիտի ազատեմ քեզ:
Վստահի՛ր Ինձ: Մի՛ վախենա:
Երբեք մի՛ մոռացեք ասել.
«Փա՜ռք Աստծո»:
Այս պետք է ընդունել իբրև մի շատ կարևոր դաս:
Պետք է ասել. «Փա՜ռք Աստծո» հատկապես գորշ ու տաղտկալի օրերին: Անպատճառ պետք է անես այս: Խաղաղություն ու թեթևություն չես ստանա, մինչև որ այսպես չանես: ՈՒրեմն իմացի՛ր, որ անգույն օրերին հատուկ անելիք ունես. այս բացարձակ անհրաժեշտություն է:
Իմ մահը խաչի վրա ո՛չ միայն անհրաժեշտ էր աշխարհի փրկության համար, այլև` անհրաժե՛շտ էր Իմ աշակերտների կրթության համար: Իմ բոլոր տնօրինությունները նրանց կրթության մասն էին կազմում․ Իմ հաղթական մուտքը Երուսաղեմ, Իմ աշակերտների ոտքերը լվանալը, Իմ տրտմության ժամը Գեթսեմանի պարտեզում, Իմ անարգվե՛լը, դատապարտվե՛լը, խաչվե՛լն ու թաղվե՛լը:
Սրանցից ամե՛ն մեկն անհրաժեշտ էր` նրանց նկարագրի կազմավորման համար:
Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մինչև որ սովորե՛ս:
Սակայն ամենքի համար չէ, որ այդպես է: Այս միայն նրանց համար է, ովքեր ուզում են ավելի լավ ծառայություն մատուցել Ինձ, ավելի շատ գործեր անել Ինձ համար:
Մեծ աշխատանքը մեծ ու բծախնդիր վարժություններ է պահանջում:
Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ