Դագաղների հետ սելֆի լինող այս թյուրիմացությունը բոլոր հարցերում համաձայնում է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնում ու նույնիսկ ներողություն խնդրում դրանից (հղումը՝ https://www.facebook.com/reel/919137961096239)։
Փաստորեն, այս դավաճանի համար Արցախը, արցախցիներն ու հազարավոր զոհերն ու վիրավորներն էին խանգարում թուրքի հետ «խաղաղ» ապրելու, իսկ իրականում թուրքի կոշիկ լիզելու հսմար։
Ա՛յ ոչնչություն, խաղաղությունն էլ է լինում արժանապատիվ, բայց քո նմանները նախընտրեցին՝ դավաճանությունն է թուրքին հնազանդվելը։
Ի դեպ, զավեշտը այն է, որ այս եսիմինչը համարում է, թե թուրքի հետ խաղաղ ապրելու համար Հայաստանն ու հայերը պետք է ծնկի գան։
Թրքասեր Նիկոլն ու այս «նեկրոֆիլն» ինչու՞ պետք է իրենց զավակներով ողջ լինեին, իսկ Եռաբլուրն ու հարյուրավոր պանթեոններ լցված լինեին Նիկոլի ու սրա քաղաքականռւթյան արդյունքում զոհվածների շիրիմներով։
Փաստորեն, թուրքի կոշիկ լիզելը` խաղաղություն է։
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ