ՀՀ իշխանությունները, կատարյալ դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ ռազմական առճակատման մեջ չեն մտնելու Ադրբեջանի հետ՝ ըստ էության կոչ անելով Հայաստանի բնակիչներին զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից և խաղաղ հետևել, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին Արցախում ենթարկում էթնիկ զտման։
1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։
Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
Հունվարի 9-ին թուրքական տեղեկատվական հարթակում տարածվել էին տեղեկություններ, որ Թուրքիան հետախուզական տվյալների տրամադրման և այլ օժանդակության միջոցով օգնել է Իրանի իշխանություններին կանխել քրդական զինված խմբավորումների մուտքը Իրան...