Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բլումբերգյան հեքիաթներ և 300-միլիոնանոց ավանտյուրա

Բլումբերգյան հեքիաթներ և 300-միլիոնանոց ավանտյուրա
23.09.2026 | 12:21


Երեկ մեր մտքի հսկաները, ճարահատյալ բռնած, «Բլումբերգով» հոդված են պատվիրել, որտեղ գրված է, թե Հայաստանն իբր դառնում է Եվրոպայի արհեստական բանականության (ԱԲ) կենտրոններից մեկը: Ու զավեշտն այստեղ նույնիսկ այն փաստը չէ, որ Հրազդանի կենտրոնը չի կարող մրցակցել Եվրոպայի առաջատար 150 ԱԲ կենտրոններից և ոչ մեկի հետ. ամեն ինչ շատ ավելի հոռի է...
Սկզբում մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 միլիարդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ ոչ թե 4 միլիարդ է, այլ 300 միլիոն, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը: Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանն այդ քայլին է դիմելու ոչ միայն տեղական բանկերի, այլև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակները քամուն տալ, մեր «լեգիտիմները» փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ հենց այնպես չէ, որ բանկիրների փողերն են ներդրել. ո՛չ, դրանք բանկերի ավանդատուների միջոցներն են:
Բայց այսքանով կոմբինացիան դեռ չի ավարտվում: Հրազդանի կենտրոնը բացվելուն պես պարզվում է, որ այն ոչ մեկին պետք չէ, և կառավարությունը ստիպված է լինում տարեկան 25 միլիոն դոլարի ծառայություն գնել այդ հիմնարկից, որպեսզի դրանք գոնե շահագործման ծախսերը հոգան: Բնական է՝ ոչ մեկին չի հետաքրքրել այն փաստը, որ այդ նույն ծառայությունը կառավարությունը կարող էր գնել ցանկացած այլ մատակարարից՝ ամսական առավելագույնը 1000 դոլար վճարելով՝ 25 ՄԻԼԻՈՆԻ փոխարեն:
Կարծում եք՝ սրանով սահմանափակվո՞ւմ է այս անպիտանների լափելու ամբիցիան: Բնական է՝ ոչ, որովհետև հիմա էլ պարզվում է, որ այդ ահռելի գումարը, որ սրանք ամերիկյան օլիգարխատին կաշառելու համար (ինչի մասին վկայում է ամերիկյան մամուլը) մեր գրպանից ծախսել են, գնացել է այնպիսի չիպերի գնմանը, որոնց արդիականության ժամկետն ընդամենը 2 տարի է: Այսինքն՝ երկու տարի անց դրանք արդեն տեխնոլոգիապես հնացած են լինելու: 3 տարի անց սկսելու են ֆիզիկապես շարքից դուրս գալ, իսկ 5 տարի անց հաշվապահորեն դառնալու են դուրսգրման ենթակա թափոն:
Ահա այն ամենը, ինչ պետք է գրվեր «Բլումբերգում»... Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի այդ փողը հետ դնի տեղը՝ ոչ ոք չգիտի... Այսօրվա օրով ապրելու «կայֆն» էլ հենց դա է:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ