Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Պահպանեք ամենակարևորը՝ ձեր արմատները, ձեր արժանապատվությունն ու ձեր հոգու ազատությունը

Պահպանեք ամենակարևորը՝ ձեր արմատները, ձեր արժանապատվությունն ու ձեր հոգու ազատությունը
31.10.2026 | 13:38


Ծուռ ծառը

Մի իմաստություն կա, որն ասում է. «Ծուռ ծառը մնում է ապրելու անտառում, իսկ կատարյալ ուղիղ ծառը կտրում են և տախտակ դարձնում»։
Երբեմն կյանքում էլ է այդպես լինում։ Նրանք, ովքեր չեն տեղավորվում ընդունված չափանիշների մեջ, չեն խոնարհվում, չեն հարմարվում, չեն փորձում բոլորին դուր գալ, հաճախ համարվում են անհարմար, տարօրինակ, նույնիսկ՝ անպետք։
Բայց հենց նրանք են կարողանում պահպանել իրենց ազատությունը, մնալ իրենց արմատներին կառչած, այլ ոչ թե կտրվել դրանցից ու վերածվել պարզապես նյութի՝ ուրիշների նպատակներին ծառայելու համար։
Մի՛ վախեցեք տարբերվելուց։ Մի՛ փորձեք ամեն գնով ուղիղ լինել մի աշխարհում, որտեղ ուղիղ ծառերին կտրում են, մշակում, ձևափոխում և իրենց կարիքներին համապատասխան աթոռներ ու սեղաններ պատրաստում։
Թող ձեր ճանապարհը երբեմն ծուռ լինի, թող ձեր քայլերը չհամընկնեն ամբոխի քայլերի հետ, միայն թե պահպանեք ամենակարևորը՝ ձեր արմատները, ձեր արժանապատվությունն ու ձեր հոգու ազատությունը։
Որովհետև երբեմն անկատար թվալը շատ ավելի մեծ երջանկություն է, քան կատարյալ լինելը՝ ուրիշի կամքով։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ