Որքան էլ ՀՀ ընտրությունները կարևոր ու բախտորոշ լինեն Հայաստանի համար, այդուհանդերձ, չի կարելի նույնիսկ մեկ վայրկյան աչքից բաց թողնել միջազգային իրավիճակը։
Քիչ առաջ Իրանի և Իսրայելի պատերազմը, դեռևս լիովին չմարած, հայտնվեց ամբողջական վերաբռնկման եզրին։ Ի պատասխան Բեյրութի դեմ իսրայելական հարվածների՝ Իրանը արդեն 4–5 ալիքով հրթիռային համազարկեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների, իսրայելական օդուժն էլ հարվածներ է հասցրել Թավրիզին և Քերմանշահին։ Մերձավոր Արևելքը կրկին թևակոխում է ցնցումների շրջան։
Ինչպես բազմիցս եմ ընդգծել, այս պատերազմի ելքն ու հետևանքները վճռորոշ ազդեցություն են ունենալու Հայաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի ապագայի վրա։ Հայաստանի շահերից է բխում, որ մեր հարևան և բարեկամ Իրանը դուրս գա այս փորձությունից ամուր, կայուն և անպարտ։
Արմեն Այվազյան