«Մի՛ ասա, թե միայն Քրիստոսի հանդեպ հավատն է քեզ փրկում, որովհետև դա անհնար է, եթե չհասնես Նրա հանդեպ սիրուն, որը դրսևորվում է գործերով։ Ինչ վերաբերում է միայն պարզ հավատին՝ «դևերն էլ են հավատում և դողում»:
(Հակոբոս 2․19)
Սիրո գործը կայանում է մերձավորի հանդեպ սրտանց բարի գործերում, մեծահոգության մեջ, համբերության մեջ և նյութական կարիքների սթափ ու խոհեմ օգտագործման մեջ»:
Սուրբ Մաքսիմոս Խոստովանող
(580–662 թթ.)
Քրիստոնյա մեծ աստվածաբան, եկեղեցական հայր։
Քրիստոսի ճշմարիտ Աստվածությունը և հավատը քարոզելու համար ենթարկվել է անմարդկային կտտանքների և հալածանքի, բայց հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին դավանելու ճանապարհին։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից