ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՈՒմ են գործուղել Կաննի կինոշուկա՝ ՀՀ հարկատուների հաշվին

ՈՒմ են գործուղել Կաննի կինոշուկա՝ ՀՀ հարկատուների հաշվին
01.06.2023 | 14:28

Մինչ հայ կինոսեր հասարակությունը աչքը ջուր կտրած սպասում է Կաննի կինոշուկայում չվաճառված հայկական նոր ֆիլմերի և համատեղ արտադրության չկնքված պայմանագրերի մասին ՀՀ պատվիրակության հաշվետվությանը, իսկ հայ մերձկինեմատոգրաֆիական ինֆանտիլ շրջանակները փորձում են հաղթահարել 62 տարի առաջ նկարահանված «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի վերացուցադրության էմոցիոնալ շոկը, Արևելյան Եվրոպայի կարևոր կինոփառատոներից մեկը՝ Կարլովի Վարին, հրապարակում է մրցութային ծրագիրը՝ արձանագրելով հարևան Վրաստանի ժամանակակից կինոյի հերթական փայլուն հաղթանակը։

Ռեժիսոր Թինատին Քաջրիշվիլիի “Citizen Saint” («Սուրբ քաղաքացին» կամ «Քաղաքացի Սուրբը») սև-սպիտակ ֆիլմը ապահովել է Վրաստանի նոր կինոյի ներկայությունը հերթական Ա կարգի կինոփառատոնի հիմնական մրցույթում։

Մի բան, որ Հայաստանի խաղարկային կինոն չի կարողանում անել 7 ձիգ տարի։

Հասկանալու համար թե ինչո՞ւ է վրացական կինոն տասնյակ հազարավոր մղոններով առաջ հայկականից, բավական է հարցնել ՀՀ կառավարությանը, մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ո՞ւմ են գործուղել Կաննի կինոշուկա՝ ՀՀ հարկատուների հաշվին։ Պատասխանը կապշեցնի կինոյից քիչ թե շատ հասկացող բանական ցանկացած մարդու։

Ըստ ականատեսների՝ Կաննում այս տարի ճեմել են հայ կինոլրագրող, կինոտեսաբան, կինոարխիվիստ, կինոկառավարիչ, կինոթարգմանիչ, կինոգետ, կինոգրող և «մի կին՝ ատամնատեխնիկ»։ Մինչդեռ Կաննը, նախ և առաջ, արտադրական հարթակ է՝ ԿԻՆՈՇՈՒԿԱ, որտեղ այդ «մասնագետները», հասկանալի պատճառով, անելիք չունեն։ Նրանք ո՛չ պատրաստ ֆիլմ ունեն, որ վաճառեն, ո՛չ էլ անպատրաստը, որ գործընկերներ գտնեն։

Արդյունքը՝ գրված է վերևում։

Հ. Գ. Հոյակապ կադր է, շնորհավորենք մեր վրացի գործընկերներին:

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 10903

Մեկնաբանություններ