«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Մեղրիի համայնքապետարանի աշխատողներն իրենց պատմությանը այդքան անտեղյա՞կ են

Մեղրիի համայնքապետարանի աշխատողներն իրենց պատմությանը այդքան անտեղյա՞կ են
24.02.2026 | 14:34

Մեղրի քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված հռոմեական արձանները և հունական դիցաբանության մարմնավաճառների կերպարները շարունակում են զարմանք հարուցել ոչ միայն հայերի, այլև քաղաք այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ։

Այդ հիմար նախաձեռնության խնդրին անդրադարձել էի նախորդ տարվա հոկտեմբերին https://www.facebook.com/share/p/188oEwZcBE/, օրերս կրկին Մեղրիում էի։ Նույն անճաշակ, տգեղ ու հայկական պատմության հետ ոչ մի կապ չունեցող արձանները տնկված են մեր գեղեցկուհի Մեղրիի սրտում։

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին ո՞վ է հուշել, համոզել կամ գուցե ստիպել այդ որոշումը։

Լավ, բա դուք ունենաք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Մելիք Փարսադանի, Ռոստոմ Բեկի, Պողոս Տեր-Դավթյանի, ի վերջո, Գարեգին Նժդեհի նման հերոսներ, որոնք անառիկ են պահել Մեղրիի տարածաշրջանը, դուք ունենաք Մերիում ծնված Զարզանդ Դարյանի, Աշոտ Սաթյանի, Անդրանիկ Իոսիֆյանի, Սերգեյ Բարխուդարյանի նման տաղանդավոր գործիչներ, որոնցով կհպարտանար ցանկացած ազգ, բայց բերեք քաղաքի սրտում դնեք հունական դիցաբանության աստվածների սեռական կարիքները բավարարող մարմնավաճառների արձաննե՞րը։

Ամոթից գետինը մտնելու բան է։

Մեղրեցիները կարգին, պատվով, ազգանվեր, հյուրասեր մարդիկ են, այսօր էլ Մեղրիում ապրում ու գործում են բազմաթիվ ազգային մարդիկ։

Բայց Մեղրիի համայնքապետարանի աշխատողները իրենց պատմությունից այդքան անտեղյակ ե՞ն, ավագանու անդամները այդքան կտրվա՞ծ են հայրենիքի հողից, որ այդպիսի բան են արել, թե՞ հիմա հայրենիքը այլևս մոդա չի։

Ամոթ, հազար ամոթ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ