Թրամփի նոր հայտարարությունը և դատաստանի օրվա ինքնաթիռից արագորեն օգտվելու նախապատրաստումը հուշում են, որ նա հակված է Իրանին հարվածելուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունը, որն իրականությունը ներկայացնում է գլխիվայր շուռ տված, հուշում է, որ Թրամփը հակված է Իրանին հարվածելու որոշում կայացնելուն: Երեկ Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձից առաջ ԱՄՆ-ի նախագահը, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Իրանի իշխանությունները չեն ցանկանում ուղղակիորեն հայտարարել միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու մասին:
Եվ սա՝ այն դեպքում, երբ Իրանն ամեն տարի, երբեմն տարվա մեջ նույնիսկ մի քանի անգամ է հայտարարել այդ մասին, Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել:
Ավելին. Թեհրանն այժմ էլ հայտարարել է ու պատրաստ է երկրից բարձր հարստացված ուրանը (մինչև 60 տոկոս, բայց դեռ ոչ զինական ուրան (առնվազն 80 տոկոս) ունենալու համար պիտանի) դուրս հանել, այն հանձնել այլ պետության, օրինակ, ՌԴ-ին, 3 տարի ընդհանրապես հրաժարվել ուրանի որևէ հարստացումից, այսինքն՝ նույնիսկ 1 տոկոսով չհարստացնել ուրանը, չարտադրել անգամ ատոմային էլեկտրակայաններում օգտագործվող ուրան: Իրանի իշխանությունները երեկ հայտարարել են նաև Վաշինգտոնի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին.
«Մենք ցանկանում ենք անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Իրանին հարվածելու պատճառ և իրավունք առավել ևս չկա, և Թրամփը պարզապես պատրվակ է հորինում:
Կոնգրեսին Թրամփի դիմելուց առաջ Վաշինգտոնում վայրէջք է կատարել դատաստանի օրվա ինքնաթիռը
Ինչպես պարզել է «РИА Новости» -ին՝ հիմնվելով թռիչքային տվյալների վրա, ԱՄՆ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ Կոնգրեսին ուղղված Թրամփի ամենամյա ուղերձի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ Վաշինգտոնում վայրէջք է կատարել, այսպես կոչված, դատաստանի օրվա ինքնաթիռը:
«Boeing-E4B Nightwatch» ինքնաթիռը երեկ ԱՄՆ-ի կենտրոնական ժամանակով ժամը 9:20-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 18:20-ին) դուրս է եկել Լուիզիանայի «Բարքսդեյլ» ավիաբազայից և գրեթե երեքուկես ժամ թռիչքից հետո վայրէջք է կատարել Վաշինգտոնի կենտրոնից 24 կմ հեռավորության վրա գտնվող «Էնդրյուս» ավիաբազայում, որը պարբերաբար օգտագործվում է ԱՄՆ-ի զինվորականների և անձամբ Թրամփի կողմից երկրում և արտերկրում թռիչքների համար:
«Boeing-E4B Nightwatch»-ը, որը «Boeing 747-200»-ի ռազմական տարբերակն է, համաձայն ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալների, ծառայում է որպես օդային գործողությունների ազգային կենտրոնի թռչող հրամանատարական կետ և նախատեսված է նախագահի, պաշտպանության նախարարի և միացյալ շտաբի պետերի կողմից օգտագործման համար: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը շահագործում է չորս նման ինքնաթիռներից բաղկացած նավատորմ, որոնք շահագործման են հանձնվել 1980-ականներին:
Եթե նկատի ունենանք, որ 2025թ. հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից առաջ դատաստանի օրվա ինքնաթիռը դարձյալ բերվել էր «Էնդրյուս» ավիաբազա, այսինքն՝ Թրամփին մոտ, ապա երեկ «Էնդրյուս» ավիաբազայում «Boeing-E4B Nightwatch»-ի վայրէջքը նույնպես հուշում է, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է Իրանին հարվածելու հրաման տալ:
Միաժամանակ զարմանալի է, որ նշված ինքնաթիռի տեղափոխությամբ նախապատրաստվել է դատաստանի օրվա ինքնաթիռից Թրամփի արագ օգտվելը: Իրանը չունի որևէ հրթիռ, որը կարող է հասնել Վաշինգտոն կամ ԱՄՆ: Ի՞նչ է՝ ԱՄՆ-ում ենթադրում կամ առնվազն չե՞ն բացառում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն Իրանին տվել են այդպիսի հրթիռ, թե՞ չեն բացառում, որ հանգամանքների որոշակի դասավորության դեպքում, որոշակի իրավիճակում կարող է բռնկվել Երրորդ համաշխարհայինը, և հրթիռները կարող են թռչել նաև Ռուսաստանից ու Չինաստանից;
Թրամփը հիասթափված է Իրանի հարցը մեկ հարվածով լուծելու անկարողությունից
ԶԼՄ-ները հայտնել են, որ Դոնալդ Թրամփը պահանջում է Իրանին «ջախջախիչ հարվածի» տարբերակ, սակայն զինվորականները նախազգուշացնում են ձգձգվող հակամարտության վտանգի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնել, որ զինվորականները չեն կարող երաշխավորել Իրանին մեկ վճռական հարվածով բանակցություններ պարտադրելու հնարավորությունը:
Ինչպես, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ , հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Սպիտակ տան ղեկավարը պնդում է գործողությունների տարբերակների վրա, որոնք թույլ կտային «ջախջախիչ հարված» հասցնել Թեհրանի օբյեկտներին և ստիպել իրանական ղեկավարությանը վերադառնալ բանակցություններին Վաշինգտոնի պայմաններով:
Սակայն, ըստ հեռուստաալիքի, ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոնի) ներկայացուցիչները նախազգուշացրել են նախագահին, որ նման սցենարը չի երաշխավորում ցանկալի արդյունքը: Ռազմական ռազմավարները նշել են, որ նույնիսկ սահմանափակ հարձակումը գրեթե հաստատ չի դառնա մեկ դրվագ և կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում ավելի լայն առճակատման:
ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ինչպես հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները, հայտարարել է Իրանի և նրա հետ կապված ուժերի կողմից պատասխան հարվածների ռիսկի մասին, ինչը կարող է ԱՄՆ-ին ներքաշել երկարատև հակամարտության մեջ: Ավելի վաղ Թրամփը չբացառելով Իրանի նկատմամբ ուժի կիրառումը, ասել էր, որ պայմանավորվածությունների բացակայությունը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել տարածաշրջանի համար:
Իրանն ու ԱՄՆ–ը փետրվարի 26-ին Ժնևում կշարունակեն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
Ինչպես, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, Իրանը և ԱՄՆ-ը Ժնևում փետրվարի 26-ին կանցկացնեն Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների 3-րդ փուլը:
«Վաղը Ժնևում տեղի կունենան բանակցություններ»,- ասել է Մոհաջերանին ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքի մասին տեղեկատվությունը կհաղորդեն Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները:
Եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք չբերեն, ապա վաղվա բանակցությունները կարող է լինել Թեհրանի և Վաշինգտոնի վերջին բանակցությունները պատերազմից կամ մեծ պատերազմից առաջ: Եվ հենց այստեղ հիշեցի հայտնի պայծառատես, տեսանող Վոլֆ Մեսինգի սարսափելի կանխատեսման մասին:
Ըստ Մեսինգի կամ նրան վերագրվող կանխատեսման, 2026թ. փետրվարի 26-ից…
Ըստ Մեսինգի կամ նրան վերագրվող կանխատեսման, 2026թ․ փետրվարի 26-ից (այսինքն՝ դրանից հետո, բայց բախտորոշ իրադարձությունների վերաբերյալ որոշումը կսաղմնավորվի այդ օրը) յոթ տերություններ աշխարհի երեսից վերանալու են, իսկ ըստ մեկ այլ տարբերակի, Ռուսաստանի ճակատագիրը կորոշվի այդ օրը: Իբրև թե Մեսինգի կանխատեսումը պարունակող ծրարը (ըստ մեկ այլ տարբերակի, Մեսինգի կանխատեսումը պարունակող ձայնագրությունը) փոխանցվել է Բրեժնևին, կնքվել նրա կողմից, Անդրոպովի ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ հրահանգով արխիվացվել, թե կբացեք միայն 2025թ փետրվարի 26-ին։
Շատ ավելի հավանական է, որ գործ ունենք ջհուդամասոնների՝ աշխարհի գաղտնի կառավարիչների, «խորքային պետություն» կոչվածի կողմից ստեղծված, ասպարեզ նետված ու Մեսինգին վերագրվող «կանխատեսման» հետ կամ էլ Մեսինգի իրական կանխատեսման՝ նրանց կողմից միտումնավոր աղավաղված ու 2025թ. վերջին հրապարակված տարբերակի հետ: Անառարկելի փաստն այն է, որ Մեսինգի իրական կամ կեղծ կանխատեսումը համացանցում հրապարակվել է 2025թ. վերջին, երբ աշխարհում դեռ ոչ ոք չգիտեր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բախտորոշ բանակցությունները տեղի են ունենալու 2026թ. փետրվարի 26-ին:
Ի դեպ, վաղը Ժնևում նաև Ուկրաինական հակամարտության առնչությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններն են…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան