ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Հարիւրամեայ զուգահեռ՝ ֆաշիզմը եւ ճազպանտը

Հարիւրամեայ զուգահեռ՝ ֆաշիզմը եւ ճազպանտը
08.07.2026 | 12:50

Հարիւր տարի առաջ, Փարիզի «Յառաջ» օրաթերթը հաղորդում էր հետեւեալ լուրը․

«Ֆաշիստները սկսած են մասնաւոր պրոպագանդա մղել ճազպանտի (ջազբենդ – Կ․ Խ․) համար, զոր ապագայապաշտ երաժշտութիւն կը կոչեն եւ կը յայտարարեն, թէ ապագայապաշտութիւնը ֆաշիզմի ծնունդն է, թէ ֆաշիզմը նոր դրութիւն մըն է քաղաքակրթութեան մէջ եւ ճազպանտը անոր երաժշտութիւնը կը նուագէ․․․»։

(«Յառաջ» օրաթերթ, Փարիզ, 1926 հոկտեմբերի 10, էջ 3)

Եւ ինչ հրաշալի զուգահեռ․ ֆաշիստներն էլ էին խուսափում պատմութիւնից, փորձում էին յօրինել նոր «ինքնութիւն», փարուել ապագայապաշտութեան եւ պրոպագանդել՝ ճազպանտ․․․

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 5077

Մեկնաբանություններ