ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ասում են...

Ասում են...
10.09.2010 | 00:00

...թե անգամ Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանին չի հաջողվել Վլադիմիր Պուտինի սիրտը լիովին շահել։ Ասում են նաև, թե դրա պատճառը Միխեիլ Սաակաշվիլուն պարգևատրելն է, ինչի առիթով Ռուսաստանի վարչապետը հայտարարել է. «Դուք պարգևատրել եք իմ անձնական թշնամուն, իսկ ես չեմ կարող դա մարսել»։ Ավելին, Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու հարկադրվածության մասին փաստարկներն ի դերև են ելել, բախվելով Պուտինի` «Սաակաշվիլին իմ անձնական թշնամին է» բառերին, որոնք չեն տեղավորվում ո՛չ ողջամտության, ո՛չ աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակում։

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ