ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ասում են...

Ասում են...
26.10.2010 | 00:00

... թե նախարարի նորաթուխ տեղակալ Վովա Գասպարյանը կարողացել է վերացնել բոլոր տարաձայնությունները ոչ միայն իր անմիջական, այլև բարձրագույն ղեկավարության հետ։ Դրա շնորհիվ հիմա նախկին գլխավոր զինվորական ոստիկանի վերահսկողության տակ են դրվել ոչ միայն նրա հարազատ գերատեսչությունը, այլև զինվորական դատախազությունը, նախարարության վերահսկողական և քննչական կառույցները։ Այսպիսով, նա ոչ միայն դարձել է երկրի ամենաազդեցիկ «ուժայիններից» մեկը, այլև մեկ անգամ ևս հաստատել «անխորտակելիի» իր կարգավիճակը, որը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք և ցանկացած պարագայում լինել պահանջված և «յուրային» գործիչ։

Դիտվել է՝ 4068

Մեկնաբանություններ