ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արտոնությունը բոլորին է հասնում

Արտոնությունը  բոլորին է հասնում
27.07.2018 | 01:50

Երեք տարում 1,4 մլրդ դրամի ներդրում, 200-ից ավելի աշխատատեղ` միջինը 150 հազար աշխատավարձով, խոստանում է «Գրինֆարմ» ընկերությունը, ինչի դիմաց էլ կառավարությունը երեկ ընկերությանը հարկային և մաքսային արտոնություններ տվեց։

«Մեր հասարակությունը պետք է իմանա, որ նման արտոնությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով, դրանք չեն իրականացվում ընտրովի եղանակով, և բոլոր ընկերություններն այս օրենքի առջև հավասար են»,- հաստատելով որոշումը` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նաև լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի, այսուհետ հանձնաժողովի դրական որոշումից հետո դիմումատուն իր փաստաթղթերը կարող է ստանալ ոչ թե մեկ օրում, այլ 5 օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը ևս հաստատվեց, հիմք ընդունելով տարբեր նախարարությունների առաջարկները, որոնց համաձայն մեկ օրում հնարավոր չէ ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ