Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գենետիկ հիշողությունը զոռ բան է

Գենետիկ հիշողությունը զոռ բան է
25.09.2025 | 14:13

Հայի ուղեղն ինչ աճպարարություններով կուզեք լցրեք, արյան բաղադրությունը փոխել չեք կարողանա։

Հազարամյակների ընթացքում ինչ քոչվոր ասես մեր գլխով անց է կացել։ Էդ որի՞ն է հաջողվել փոխել մեր արյունը, մեր տեսակը, մեր արմատը։

Գործով զբաղվեք, տղերք...

Հայ ընտանիքն է արմատը։ Հայեցի դաստիարակություն չեղավ, ոչ ձեր կառուցած պետությունն ամուր կլինի, ոչ էլ որևէ իշխանավորի աթոռը։

Միշտ նախկինները կփախչեն, ներկաները կընկնեն դրանց հետևից։

Արմատը պիտի ճիշտ սնուցված լինի, որ իշխանությունը տեսակ ունենա, «աթոռին» նստելը` առաքելություն, բանակը բարոյահոգեբանական ամրություն ունենա, հաղթակաը կամք ու անձնատուր լինելու հերոսացում։

Թե չէ ձեր էսօրվա կրթական չափանիշերով ում պիտի տանենք անձնազոհության` հանուն էս մի բուռ մնացած հայրենիքի։

Պատերազմներ էլ չե՞ն լինելու...

Էս, որ իրար վրա ենք կրակում, հայը հայի է սպանում, դաստիարակության հետ կապ չունի՞։

Մեր շուրջն ինչ ունենք էսօր, արմատը դաստիարակությունն է, հայեցի դաստիարակությունը։

Կխնդա՞ք խոսքերիս վրա։

Խնդացեք, տղերք։

Ձեր հերթն էլ կգա...

Ազատ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6293

Մեկնաբանություններ