Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հետգրություն «Կյանքի բովից»-ին

Հետգրություն «Կյանքի բովից»-ին
09.10.2025 | 11:10

Շատերիդ հենց վերջն է հետաքրքրում։

Չէի ուզում տրամադրություններդ գցեմ, բայց որ հարցնում եք` ասեմ։

Էն ժամանակ Լուսավորության մինիստրությունում էինք աշխատում։

Զառան տեսքով, շենշող կին էր, ընտիր երգում էր և հումորը նրա մեջ սահման չուներ։

Էս պարագայում էլ կատակում էր, առանց ետին մտքի։ Բայց իր ոչ մի շնորհից չօգտվեց։

Էդպես էլ չամուսնացավ։

Կյանքի ավարտին տառապում էր մտամոլորությամբ։

Իր մահկանացուն կնքեց ծերանոցում։

Օղորմի մեր քրոջը` ում մեջ կյանք էր անսպառ և թվում էր , թե անսպառ, սակայն, ի վերջո, դա էլ թաղվեց տխրության մեջ։

Իմ խորհուրդը. քանի ապրում եք` վերջի մասին մի՛ մտածեք...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6338

Մեկնաբանություններ