ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Չհնչած հարցի արժեքը

Չհնչած հարցի արժեքը
27.09.2012 | 18:20

«Միջազգային հանրությունն արտահայտել է իր բացասական դիրքորոշումն Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ։ Ես հարգում եմ հայերի դիրքորոշումը և հասկանում նրանց արդարացի զայրույթը։ Կատարվածը վնասում և խախտում է խաղաղության գործընթացը։ Սակայն, միևնույն ժամանակ, կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն կոչերի մեջ։ Պետք է աշխատենք հանուն խաղաղության»,- ասաց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռամիլ Սաֆարովի հերոսացմանը։ Այլ կերպ ասած, նշվածից պետք է ենթադրել, որ Եվրամիությունը կոչերից այն կողմ այլ քայլերի չի դիմի Ադրբեջանի նկատմամբ։ «Իսկ ինչո՞ւ Եվրամիությունը տնտեսական պատժամիջոց չի կիրառում, երբ նա խախտում է նույն Եվրամիության իրավական հիմքերը»։ Մեր այս հարցը ճեպազրույցում չհնչեց վարչապետի մամուլի խոսնակի «ջանքերով», որին որքան էլ բացատրեցինք, որ հարցը Ադրբեջանին է վերաբերում, նա այդպես էլ մնաց անդրդվելի և հարցի իրավունքից զրկեց «Իրատես de facto»-ին, իր այդ քայլը հիմնավորելով ժամանակի սղությամբ։ Փաստենք, որ խոստացված երեք հարցի փոխարեն, որոնք պետք է հնչեին ասուլիսում, հնչեցին միայն երկուսը։ Հայաստանը չի ուզում նեղացնել Եվրամիությանը, մոռանալով` չի բացառվում, որ մի օր Եվրամիությունը հեշտությամբ կնեղացնի Հայաստանին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ