Բոլորդ տեսած կլինեք՝ էն, որ չտես ու չար երեխեք են լինում, խաղալիքը վերցնում են ու մինչև չջարդեն, չփշրեն, վերջը չտան` չեն հանգստանում։ Հլը դրանից հետո էլ մի ուրիշ վնաս են տալիս։
Այ, դրանք մեծացել են, ու Հայաստանն ընկել ա ձեռները։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...