Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մի օր արդարությունն իր տեղը կգտնի

Մի օր արդարությունն իր տեղը կգտնի
17.02.2026 | 12:19

2019 թվականին ընկերներով մեկնել էինք Արևմտյան Հայաստան։ Շատ վայրեր այցելեցինք։ Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ տեսնում էի թուր… դրոշը, կանգնում էի ու բարձր բղավում՝ սա իմ երկիրն է, ու ներսումս հազար ցավ ու բարկություն էր կուտակվում։

Ես լացկան մարդ չեմ։ Բայց ամեն քանդված եկեղեցու ու խաչքարի առաջ կանգնում էի ու լաց լինում...

Մի օր, արդեն չեմ էլ հիշում՝ որ քաղաքում, մեզ տարան մեր հին եկեղեցիներից մեկը։ Ի զարմանս բոլորիս՝ այն կանգուն էր ու մաքուր։ Կողքի տնից մի քուրդ մարդ մոտեցավ, բարևեց ու ասաց․

- Էստեղ առաջ գոմ էր, միայն կենդանիներ էին պահում։ Պապաս մահանալուց առաջ ասաց՝ մաքրիր եկեղեցին ու լավ պահիր։ Հայերը հետ են գալու։

Այո՛, ես այն հայն եմ, որ պաշտում է իր երկիրը։ Ես հավատում եմ, որ պատմությունը չի ավարտվում բռնությամբ։ Վերջին խոսքը միշտ Աստծունն է։

Եվ մի օր արդարությունն իր տեղը կգտնի:

Աննա Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ