Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բաց նամակ

Բաց նամակ
03.06.2026 | 14:08

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին

Ի գիտություն` ՀՀ ՄԻՊ Ա. Մանասյանին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով դիմել եմ Ձեզ՝ օրենքի տառը պահպանմամբ, 27.05.2026 թ. թիվ 2021804 գրավոր հարցումով՝ նշելով, որ 2026 թվականի մայիսի 26-ին նույն հարթակի միջոցով թիվ 2017079 համարով ներկայացրել եմ հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ խնդրելով տեղեկացնել, թե վերոնշյալ հաղորդման հիման վրա նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, թե՞ ոչ։

Ընդ որում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, սակայն մինչ օրս պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել։

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի համաձայն՝ անձին, նրա իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող փաստաթուղթ կամ այլ տեղեկություն իրավասու անձի կողմից ապօրինի չտրամադրելը կամ այդ տեղեկությունը ոչ լրիվ կամ աղավաղված ձևով տրամադրելը, եթե դրա հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին կամ օրինական շահերին, համարվում է քրեորեն պատժելի արարք։

Վերոնշյալը փաստում է, որ Ձեր արարքներում առկա են առերևույթ հանցակազմի հատկանիշներ։

Վերոգրյալից ելնելով՝ խնդրում եմ Ձեզ, դրսևորելով բարի կամք և բարձր քաղաքացիական պատասխանատվություն, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ձեր արարքին քրեաիրավական գնահատական տալու համար։

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող,

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու՝

03.05.2026 թ.

Դիտվել է՝ 5136

Մեկնաբանություններ