Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Աղոթարան

Աղոթարան
01.07.2026 | 00:08

Բոլորի պահապան Քրիստոս,
Թող Քո Աջը հովանի լինի ինձ,
գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա
գնալիս, քնած թե արթուն, որպեսզի
երբեք չսասանվեմ։
Եվ ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ` բազմամեղիս։
Ամեն

Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ